Հունիսի 6-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները օդանավակայանի ժամանման սպասասրահում մոտեցել են ուղևորների ելքին խոչընդոտող մասնավոր տաքսու վարորդներին և հորդորել ազատել տարածքը՝ ուղևորների ազատ ելքն ապահովելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Մասնավոր տաքսու վարորդները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և ոստիկանների հասցեին հնչեցրել են վիրավորանքներ:
Օրինախախտ տաքսու վարորդներն անմիջապես բերվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և ենթարկվել վարչական պատասխանատվության: