Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Politik.am-ի հետ զրույցում անդրադարձ կատարեց խորհրդարանի աշխատանքին: Պատգամավորի խոսքով՝ բացարձակ մեծամասնության պայամաններում բավական դժվար է աշխատել, քանի որ իշխող խմբակցությունը, ըստ էության, կարող է ցանկացած նախագիծ անցկացնել և չունի ընդդիմության ձայների կարիքը.
«Գիտեք ընտրություններից առաջ, երբ լսում էինք նոր իշխանության ներկայացուցիչներին, տպավորություն էր, որ խորհրդարանը լինելու է տարբեր կարծիքների բախման կենտրոն: Տպավորություն էր, որ չնայած իշխող ուժը ունի մեծամասնություն, բայց այն լինելու է հակակշիռ կառավարությանը, բայց մեր գարնանային աշխատանքները մեզ ցույց տվեցին հակառակը»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում.



