Ազգային Ժողովում նախկին ԲՀԿ-ական, իսկ հիմա ՔՊ անդամ Սերգեյ Բագրատյանը խոսեց մարդու արժանապատվությունից․«Ընդդիմությունից մեկն ասում էր՝ եթե այս իշխանությունը վերընտրվի, երկրից կհեռանամ. ինչո՞ւ եք շարունակում մնալ երկրում, երբ օրինական ճանապարհով վերընտրվեց այս իշխանությունը»,-ասաց Սերգեյ Բագրատյան։
Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ ԱԱԾ-ն խուզարկում էր Գագիկ Ծառուկյանի առանձնատունը և այդ ընթացքում հայտնաբերվեցին Ծառուկյանի համախոհների կողմից գրված ձեռագիր երդումներ, որոնցում նրանք իրենց հավատարմությունն ու նվիրվածությունն էին հայտնում Ծառուկյանին։ Երդումներից մեկի տակ դրված էր նաև Բագրատյանի ստորագրությունը(Աղբյուրը այստեղ)։