2019 թվականաին դեկտեմբերի 4-ին բանակում սպանված Արթուր Աջամյանի հարազատները իրենց բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության և Ազգային Ժողովի դիմաց։ Սպանված երիտասադրների հարազատները պնդում էին, որ իրավապահները փորձում են կոծկել գործը և այն ներկայացնել, որպես ինքնասպանության դեպք։ Կատարվածից արդեն երկու տարի է անցել, բայց հարազատները դեռևս իրենց հարցերի պատասխանները չեն ստացել։ Արթուր Աջամյանի պապիկը՝ Խատիֆ Աջամյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն չորրորդ քննիչն է գործը քննում, բայց ոչ մի նոր բան չի բացահայտվել։
Մանրամասները՝ տեսանյութում․



