Տեսանյութ․ Դանիել Իոաննիսյանի մայրը շնորհակալ...

Իշխանական քարոզչամեքենայի թեզերն առաջ տանող Դանիել Իոաննիսյանն այս անգամ էլ հանրության բարեկեցությունը կապել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետ․ «Այո, Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, սոցիալական, տնտեսական վիճակը կլավանա, աշխատավարձ կբարձրանա և այլն...»,- գրել է Իոաննիսյանը։

Հետաքրքիր է, որ Իոաննիսյանը տարիներ առաջ, երբ ԲՀԿ առաջնորդի հիմնած բարեգործական հիմնադրամից ֆինանսական աջակցություն էր ստանում նույն համոզմունքին չէր, ավելին ընտանիքով (ինքն ու մայրը) գնացել էին ԲՀԿ գրասենյակ շնորհակալություն հայտնելու Գագիկ Ծառուկյանին․ «Ուզում եմ հայտնել մեծ շնորհակալություն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին, որ իրականացրեց այս նախաձեռնությունը»,-ասում է Իոաննիսյանի մայրը, ում կողքին նստած է որդին։

Ի դեպ հետաքրքիր է, որ Իոաննիսյանը տարբեր ժամանակներում, տարբեր մարդկանց հիշեցնում է Սորոսի հիմնադրամից գումար ստանալու մասին և կշտամբում նրանց գումար վերցնելուց հետո Սորոսի հիմնադրամին քննադատելու համար։ Կարճ ասած Իոաննիսյանը դեմ է, երբ մարդը ուրանում է իրեն ձեռք մեկնողին։

Հայաստանում ստեղծված իրավիճակն իրապես մտահոգիչ է։ Եթե այլաբանորեն բնորոշենք, ապա կստացվի, որ «ուտող ուրացող քրդի շների» ժամանակներում ենք ապրում և ցանկացած լավ գործ անպայման պետք է իր վատ պատասխանը ստանա։