Տեսանյութ․ Բռնություն Դանիել Իոաննիսյանի նկատ...

Օրերս համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում երկու կին բռնություն են կիրառում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանի նկատմամբ։ Տեսանյութը տարածած քաղաքացին՝ Արթուր Ղազարյանը, պնդում է, որ Իոաննիսյանի նկատմամբ բռնություն գործադրողը նրա քույրն է։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է մեջքից մոտեցող կինը քացով Իոաննիսյանի նստատեղին տալիս։

Մեզ չհաջովեց կապ հաստատելու Իոաննիսյանի հետ՝ պարզելու համար, թե ովքեր և ինչ նպատակով են բռնություն գործադրում նրա նկատմամբ, արդյո՞ք տեսանյութում պատկերված կանայք իր ընտանիքի անդամներն են ինչպես պնդում է Արթուր Ղազարյանը։

Իրավապահներին կոչ ենք անում հետևողական լինել և գործադրել բոլոր միջոցները մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։