Տեսանյութ. Այս իշխանության մոտ որոշումների ըն...

Ես կարծում եմ, որ այս իշխանության մոտ որոշումների ընդունման արագությունը, արագ գնահատականը և որոշումներ ընդունելը միշտ էլ կաղացել է և այսօր էլ կաղում է: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերում է Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԱԾ հաղորդագրություններում ադրբեջանական տեղանունների առկայությանը, խմբակցության ղեկավարն ասաց.

«Կարծում եմ, որ նախ դրա մեջ կարող է թաքնված պահ լինել, այսինքն իրենք ենթադրում են, որ այդ տարածքները սահմանազատումից և սահմանագծումից հետո անցնելու են ադրբեջանցիներին, թե ինչ իրավպայմանագրային հենքի վրա դա պետք է իրականացվի, ես չեմ հասկանում: Եթե տեսել եք՝ մեր իշխանություններն իրենց արտահայտություններում ադրբեջանական տեղանուններն անընդհատ ներկայացնում են հանրությանը, հակառակ դրան ադրբեջանական ղեկավարությունը փորձում է մեր հայկական բնակավայրերը ադրբեջանական անուններով ներկայացնել»:

Ավելին՝ տեսանյութով: