Տեսանյութ․ Արման Բաբաջանյանը պնդում է, որ ադր...

Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում վերահաստատել է իր այն կարծիքը, ըստ որի ադրբեջանական նավթամուղն ու գազամուղը պետք է հայկական բանակի պաշտպանության տակ լինի․«Վերահաստատում եմ ասածս՝ Ադրբեջանի տարածքում գործող արևմտյան նախագծերը հայկական զինված ուժերը պետք է վերցնեն նշնառության տակ՝ հարկ եղած դեպքում պետք է առնվեն Հայաստանի և Արցախի զինված ուժերի պաշտպանության տակ, որովհետև Ադրբեջանը արևմտյան նախագծերից ստացվող հասույթով անթաքույց հովանավորում է տարածաշրջանի անվտանգությունը խաթարող միջազգային զինյալներին ու ահաբեկիչներին, իսկ հայկական զինված ուժերը ռեգիոնալ անվտանգության երաշխվորի իրենց առաքելության համատեքստում պետք է արգելեն այդպիսի գործելաոճը և ջանք չխնայեն, անհրաժեշտության դեպքում գործուն քայլերով ապահովելու տարածաշրջանի անվտանգությունը»,-գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը տարիներ առաջ փաստաթղթերի կեղծմամբ խուսափել է զինվորական ծառայությունից, որի համար դատապարտվել է և վաղաժամ ազատ է արձակվել առողջական խնդիրներից ելնելով։

Հիշեցնենք նաև, որ Բաբաջանյանը պատասխանատվությունից խուսափելու համար ցուցմունք էր տվել սեփական մոր դեմ և պնդել, որ փաստաթղթերն իրականում իր մայրն է կեղծել։