Տեսանյութ․ Ալավերդիում փրկարարները սելավաջրեր...

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 22։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան եւ Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներն արգելափակվել են սելավաջրերի մեջ. քաղաքացիներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սելավաջրերում արգելափակված 2 ավտոմեքենայից դուրս են բերել 5 քաղաքացու, ժամանակավորապես դադարեցրել երթեւեկությունը դեպի Թումանյան եւ Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ եւ ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենաները դուրս բերել ջրից։