Սեւանի թերակղզու եկեղեցու մոտակայքում աղջիկը...

Սեպտեմբերի 9-ին, ժամը 12։59-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանի թերակղզու եկեղեցու մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները Միլենա Հ․-ին (ծնված 2004 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: