Թե, իբր, երեկ գերեվարվել է 10-ից ավելի հայ զի...

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե, իբր, երեկ գերեվարվել է 10-ից ավելի հայ զինծառայող՝ ապատեղեկատվություն է: Այդ մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից՝ ընդգծելով, որ նման դեպք երեկ տեղի չի ունեցել։

«Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները», - նշված է հաղորդագրության մեջ: