Թաթարստանում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով կան վիր...

Թաթարստանի Ելաբուգա քաղաքի հատուկ տնտեսական գոտու հանրակացարանին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տուժել է վեց մարդ։ Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են օպերատիվ ծառայություններում։

«Ներկայում պարզվել է, որ անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով տուժել է վեց մարդ», - ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նաև պարզաբանել է, որ հանրակացարանային երեք շենքերում վնասվել է ապակեպատվածքը:

Ինչպես պարզաբանել են Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունում, երեք մարդ հոսպիտալացվել է։

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ են գրոհել Թաթարստանի տարածքի ձեռնարկությունները Ելաբուգայում և Նիժնեկամսկում, ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել։ Տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։

Ըստ «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու մամուլի ծառայության՝ հարձակումն իրականցվել է երկու ԱԹՍ-ներով, որոնք հագեցած են ՆԱՏՕ-ի երկրների սարքավորումներով։