Տարածաշրջանում խաղաղությունը կլինի` ի հեճուկս...

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը վստահ է, որ տարածաշրջանում խաղաղությունը կլինի՝ ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, իսկ ավելի ճիշտ` առանց նրա: Այս մասին ապրիլի 13-ին Լենա Նազարյանը խոսեց  Ազգային ժողովի նիստին խորհրդարանական ժամին.«Եթե հարեւան երկիրը փառաբանում է պատերազմն ու ատելությունը մարդու նկատմամբ, անհրաժեշտ է հասնել այդպիսի երեւույթների դատապարտմանը եւ ամոթով ծածկել նրանց, ով դա անում է, ինչպես նաեւ ջանքեր գործադրել տարածաշրջանն անվտանգ դարձնելու ուղղությամբ: Եթե ​​Ալիեւը ցույց տվեց ամբողջ աշխարհին, թե ինչպես է սպանում մարդկանց, ապա Հայաստանը պետք է ունենա բավարար ուժ եւ միջոցներ՝ ցույց տալու, թե ինչպես է պարտվելու ֆաշիզմը տարածաշրջանում, որտեղ հայեր են ապրել եւ կշարունակեն ապրել: Այս տարածաշրջանում խաղաղություն կլինի՝ ի հեճուկս Ալիեւին, ավելի ճիշտ՝ առանց նրա»,- ամփոփեց Նազարյանը: