Տամոժնի Գագոն վճարել է 200 մլն դոլար․ որքա՞ն...

Ազգային Ժողովի ընտրություններից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին կոռումպացված պաշտոնյաների կողմից պետությանը փոխհատուցումներ են լինում, որոնք չեն երևում պետական բյուջեում, և նրանց վերադարձրած միջոցները օգտագործվում են բանակի կարիքների համար։

Օրեր առաջ էլ Politik.am-ը գրել էր, որ արդեն իսկ կան նախկին չինովնիկներ, որոնք գումարներ են տվել բանակի կարիքների համար։ Նրանցից մեկը ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն է՝ «Տամոժնի» Գագոն, ով նոր իշխանություններին փոխանցել է ավելի քան 200 մլն դոլար։ Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանի կառավարությունը այդ միջոցները ծախսել է ՌԴ-ից Սու-30ՍՄ 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու համար։ Սրան հաջորդեց"

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, որ ստացել է Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հարցման պատասխանը, ըստ որի`վերջինս որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի: Երեկ էլ Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել։

Մասնավորապես նշվում էր. «Գ. Բեգլարյանի և Մ. Սեդրակյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, և քննիչի կողմից որոշում է կայացվել Գ. Բեգլարյանի և Մ. Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին» Սակայն հարց է առաջանում`արդյո՞ք ֆինանսկան միջոցների փոխանցման արդյունքում քրական հետապնդումից չեն ազատվել հանցավոր դրսևորումներին առնչվող այս նախկին պաշտոնյաները, և այդ դեպքում ինչի՞ն են ուղղվել հնարավոր դրամական փոխանցումները:

Իհարկե նման  գործելակերպը իր մեջ կոռուպցիոն վտանգներ է պարունակում ու լավ կլինի իշխանությունները ճանապարհ գտնեն թափանցիկություն ապահովելու համար, որպեսզի չկանգնեն պետական համակարգի «կոտրած տաշտակի» առաջ։