Սյունիքի ոստիկանները հայտնաբերել են ընդհանուր...

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Շիկահող բնակավայրում կանգնեցրել են Երևանի 46-ամյա մի բնակչի մեքենան։
Մեքենայի սրահից հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ 4964 գրամ ափիոն, 4982 գրամ հերոին և 4314 գրամ մեթանֆետամին թմրամիջոց։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։