Սյունիքի կորստին օրեր են մնացել․ Ադրբեջանն ար...

Որքան էլ զարմանալի է, Հայաստանի գլխին կախված վտանգները հանրությունը չի նկատում կամ չի ցանկանում նկատել։ Ընդդիմությունն իհարկե ամեն բանա անում է, որպեսզի հասկանալի լինի, որ մենք կանգնած ենք Սյունիքը կորցնելու վտանգի առաջ, բայց առաջնորդի նկատմամբ սերը կուրացրել է «պողոսներին»։

Ու մինչ փորձ է արվում բացել հանրության աչքերը, թուրք-ադրբեջանական դաշինքը պատրաստվում է իր ծրագրերի իրագործմանը։ Օրերս թուրքական առաջատար լրատվամիջոցներից մեկը հրապարակեց նոր քարտեզ, ըստ որի՝ Սյունիքի և Վայոձ Ձորի մարզերը պատկանում են Ադրբեջանին։ Այդ ռեպորտաժից հետո Բաքվի զորահանդեսի ժամանակ Ալիևին առավել հեռուն գնաց և Սևանա լիճն ու Երևանն էլ հայտարարեց «ադրբեջանական»։

Իշխանություններն իհարկե փորձում են հերքել, բայց առողջ դատող մարդը հասկանում է, որ 44 օր ստած ու Արցախի տարածքների 80 տոկոսը թշնամուն հանձնած իշխանություններից ամեն բան սպասելի է։ Մխիթարող չեն նաև իշխանությունների այն պնդումները, որ չնայած ըստ համաձայնագրի Հայաստանը պարտավոր է Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին, դեռ ժամանակ կա խափանելու այդ ծրագիրը։

Հիշեցնենք, որ նույն կերպ իշխանությունները վստահեցնում էին, որ Քարվաճառի հանձնումը դեռ վերջնական չէ, Բերձորի հանձնումը կարող է չեղարկվել, բայց իրականության մեջ մենք տեսանք, որ Ադրբեջանը ստացավ այն ինչ նշված է խայտառակ համաձայնագրով, դեռ մի բան էլ ավելին։

Հիմա ադրբեջանցիները լուսանկար են տարածել, որից հասկանալի է, որ Ադրբեջանից Նախիջևանի ինքնավար հանրապետություն տանող ճանապարհն է վերանորոգվում։ Ըստ էության Սյունիքի կորստին կարճ ժամանակ է մնացել ու դրան կարող է խանգարել մեկ իրադարձություն և այդ իրադարձությունը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։