Սուրեն Պապիկյանն ընդունել է վարչապետի մարտահր...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամիսը 10 000 դրամ նվիրատվություն անելու մարտահրավերին:

«Ընդունելով Սիփան Փաշինյանի մարտահրավերը՝ միանվագ կատարած նվիրաբերությանս ավելացրի ամսական 10000 դրամ նվիրատվություն։ Մարտահրավեր եմ նետում բոլոր գործընկերներիս, սիրով սպասում եմ ձեր արձագանքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Սուրեն Պապիկյանի մարտահրավերն ընդունել է նաև վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։