«Սու-30 ՍՄ» կործանիչները դուրս են գալիս մարտա...

«Սու-30 ՍՄ» կործանիչները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Իսկ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ իր էջում հայտնել է, որ Սու-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների մարտական հերթապահությունը կրելու է մշտական բնույթ: