Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբ...

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը։

Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: Հաղորդում է aliq.ge-ն։