Ստեփանակերտում և Շուշի-Լիսագոր հատվածում մեկ...

ՌԴ ՊՆ խաղաղապահների տեղակայման մասին դեկտեմբերի 2-ի դրությամբ հաշվետվություն է ներկայացրել ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

ՌԴ խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են իրավիճակի շուրջօրյա հսկողություն իրականացնել: Բոլոր դիտակետերից տվյալներ ստանալու համար տեղադրվել են տեսաձայնագրման շարժական համակարգեր: Հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են արցախցիների անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Վերջին մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 1168 մարդ: Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ, Արցախ վերադարձածների թիվը կազմում է 27 հազար:

Ականազերծման աշխատանքները շարունակվում են Ստեփանակերտում և Շուշի-Լիսագոր հատվածում: Վերջին մեկ օրում ականազերծվել է 4 հեկտար տարածք, 1 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 17 պայթյունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 38 հեկտար տարածք, ավելի քան 12կմ ճանապարհ, 117 տուն և սոցիալական կառույց: Հայտնաբերվել և ոչնչացվել է 1100 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ շարունակվում են դիերի որոնումները: