Ստեփանակերտի «Բարդակ» փաբում մերժել են Արարատ...

Օրերս Արցախում տեղի ունեցավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ամուսնության արարողությունը։ ԱԽ քարտուղարի հարսանիքին ներկա է եղել հայաստանյան և արցախյան քաղաքական էլիտան՝ նրանց թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ուրիշներ։

Հարսանիքից հետո Հայաստանից մեկնած հյուրերը մնացել են Ստեփանակերտում։ Ականատեսների վկայությամբ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ գնացել է Ստեփանակերտի «Բարդակ» փաբ։ ԱԺ նախագահը փաբ է հասել 23։00-ից հետո։

Փաբում Միրզոյանն ու իր կինը ցանկացել են բարձր երաժշտություն  պատվիրել, սակայն նրանց առաջարկը մերժվել է։ Երբ Միրզոյանը փորձել է հասկանալ, թե ինչու՞ են մերժում էլիտայի խնդրանքը՝ փաբի աշխատակիցները հիշեցրել են, որ ըստ օրենքի 23։00-ից հետո թույլատրված չէ բարձր երաժշտություն լսել։ Միրզոյանին հիշեցրել են, որ Հայաստանում էլ նույն օրենքն է գործում։ Հայրենի օրենսդիրը ստիպված է եղել զսպել պարելու իր ցանկությունը և բավարարվել միայն խմելով։