Ստեփանակերտի 2 դպրոցում դեկտեմբերի 1-ից կվերս...

Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետները կատարել են ինժեներային հետախուզում և վտանգավոր առարկաների մաքրում Ստեփանակերտի հարավային մատույցների ճանապարհային հատվածներից՝ ավելի քան 1,5 կմ երկայնքով։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տարվել են հատուկ սարքավորված զորավարժարան և ոչնչացվել են։ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 2 հեկտար տարածք և գրեթե 3 կմ ճանապարհ։ Հայտնաբերվել և ոչնչացվել է 144 պայթյունավտանգ առարկա»,- հայտնել է Կոնաշենկովը։

ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքերով՝ ռուս սակրավորները ստուգել են պայթյունավտանգ իրերի առկայությունը Ստեփանակերտի շենքերում և 2 դպրոցներում, որտեղ դեկտեմբերի 1-ից նախատեսվում է վերսկսել ուսումնական գործընթացը։