Սրանք տուֆտեք են, շիշ բռնողներ, անիմաստ քայլո...

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:

Սրանք տուֆտեք են, շիշ բռնողներ, անիմաստ քայլող, բայց ոչ մի գործողություն չանող:

Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայողների և գերիների ծնողների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

«Սրանք տուֆտեք են, շիշ բռնողներ, քայլողներ անիմաստ, բայց ոչ մի գործողություն չանող: Ես դիմում եմ ժողովրդին, Աստված չանի ընկնեք մեր օրը, ձեր դուռը ծեծի այս վիճակը, նոր կհասկանաք՝ ինչ եք խոսում: Ով էլ քոմենթ ա գրում՝ պիցցա ուտող եւ այլն, իր մերն ա պիցցա ուտում, իր կնգա հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ զայրացած է կեղծ տեղեկություններ տարածելու վրա եւ եթե որեւէ մեկը էլի կեղծ տեղեկություններ կտարածի իրենց մասին, կկպնեն իրենց ինքնասիրությանը, իրենք կմտնեն այդ մարդու տուն ու կպղծեն նրա տները: