Սփյուռքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությ...

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է․

Համոզված եմ՝ Սփյուռքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կարիք ունի օբյեկտիվ լուսաբանման։

Ընդ որում, Սփյուռքի բոլոր օջախներն առանց բացառության։ Ամենուրեք նկատվում է կամ ինֆորմացիայի լրջագույն բացակայություն, կամ դեզինֆոռմացիա։

Այդ նպատակով տեղին կլինի հանրային հարգանք վայելող, գրագետ, թեմային ծանոթ, օբյեկտիվությունը պահպանած անձանց այցերը և հանդիպումները Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ստվար խմբերի հետ։ Սեփական փորձով եմ ասում. տրվող հարցերի ծավալն ուղղակի աննկարագրելի է...

հ.գ. զուտ այն ցուցանիշը, թե ինչքան դիտում է ապահովում հայությունը (իհարկե, ոչ միայն Սփյուռքից...) ռեժիմով անկանոն գոռացողների լայվերին և անգրագետ մեկնաբանություններին, արդեն բավական է հաստատելու ասածիս անհրաժեշտությունը։ Այդ բացը պետք է լրացնել որակյալ կոնտենտով։ Հասկանում եմ նաև, որ ասածս շատ աշխատատար է և բարդ իրագործելի՝ հատկապես, որ գործող իշխանություններին դա բացարձակ ձեռնտու չէ։