ՀՀ Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը վերջին դեպքերի հետ կապված հրատապ այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Սփյուռքի հանձնակատարը հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել է ստեղծված իրավիճակն ու խնդիրների լուծման ուղիները:
Այնուհետև Սփյուռքի հանձնակատար Սինանյանը հանդիպել է ՌԴ պաշտոնատար անձանց հետ և վերջին դեպքերի համատեքստում քննարկել ստեղված իրավիճակում հայկական համայնքի խնդիրների լուծման ուղղիները: Հրատապ հանդիպումների արդյունքում Սփյուռքի հանձնակատարը հույս է հայտնել, որ ՌԴ պետական օղակների հետ գործընկերային շփումների ինտենսիվացման արդյունքում Ռուսաստանում հայկական համայնքի խնդիրներն արագ լուծում կստանան:
politik.am-ի հումորային էջ