SPS և «ՖԼԵՇ» ընկերությունները ամեն բան անում...

Երկար տարիներ բենզինի և դիզվառելիքի շուկայում արհետական մոնոպոլ դիրք զբաղեցնող SPS և «ՖԼԵՇ» ընկերությունները ծանր են տանում այն հանգամանքը, որը նախկին պայմանավորվածություններն այլևս լիարժեք չեն գործում և դաշտում այլ խաղացողներ են հայտնում:

Այս ընթացքում նշված ընկերությունների սեփականատերերը արել են հնարավոր ամեն բան, որպեսզի բենզինի ու դիզվառելիքի այլ ներկրողներ չհայտնվեն շուկայում: Չնայած իրենց ջանքերին եղան ընկերություններ, որոնք սկսեցին ներկրումներ իրկանացնել և շուկայում գների նվազում արձանագրվեց: 

Եվ քանի որ ներկրումների մասով նրանց չհաջովղեց մոնոպոլ դիրք զաբաղեցնել փորձեցին ներքին շուկայում թելադրող դիրք զբաղեցնելով դուրս մղել շուկայից մյուս ներկրողներին: Նշված ընկերություններին է պատկանում Հայաստանում գործող բենզալցակայանների գերակշիռ մասը: Բենզալցակայանների խոշոր ցանցերից միայն «ՌԱՆ-ՕԻԼ»-ն էր, որ իրենց չէր պատկանում: Ընկերությունը բավական լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ և այս իմաստով մրցակից չէր մյուս երկու խոշոր ցանցերին: «ՌԱՆ-ՕԻԼ»-ի գնումը «ՍԻԼ կոնցեռն»-ի կողմից փոխել է իրավիճակը: Կոնցեռնի հնարավորությունները կարող են թույլ տալ զարգացնել բենզալցակայանների ցանցը, որն էլ ըստ էութան անհանգստացրել է մոնոպոլիստներին: «ՌԱՆ-ՕԻԼ»-ի նոր թափով շուկա մուտք գործելը վստահաբար ստեղծելու է մրցակացային դաշտ և թույլ չի տալու բեզնինի և դիզվառելիքի շուկայի մոնոպոլիզացիա:

Ի դեպ հետաքրքիր է, որ բանակի հաշվին միլիարդների կապիտալ դիզած այս ընկերությունները անգամ վերջին ծանրագույն պատերազմի օրերին աջակցություն չեն տրամադրել բանակին: Առնվազն հրապարակային որևէ խոսք չկա բանակին տրված աջակցության մասին ինչը սովորաբար անում են ընկերությունները: Սա էլ փիլիսոփայության հարց է, որն հատուկ է պետական տենդերների հաշվին հարստացած ընկերությունների համար: