Սպիտակ տունը 50 օրվա Թրամփի 50 «հաղթանակների»...

Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 50 օրվա 50 «հաղթանակների» ցուցակը, որը ներառում է բանակցությունները Սաուդյան Արաբիայում՝ Ուկրաինայի պատերազմը լուծելու համար, հայտնում է Սպիտակ տան կայքը։

«Հաղթելը երբեք չի դադարում, և նախագահ Թրամփը նոր է սկսում: Ահա Ամերիկայի ժողովրդի 50 հաղթանակը Թրամփի նախագահության առաջին 50 օրվա ընթացքում»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Հաղթանակների» ցուցակի 16-րդ համարը Թրամփի ջանքերն են՝ հասնելու համաշխարհային խաղաղության։ «Նախագահ Թրամփը բանակցությունների սեղանի շուրջ բերեց Ռուսաստանն և Ուկրաինան՝ Սաուդյան Արաբիայում խաղաղության պատմական բանակցություններ վարելով և խաղաղության ձգտելով»,- ասվում է Սպիտակ տան «հաղթանակներից» մեկում։

Մարտի 11-ին Ջիդայում բանակցություններ են սկսվել Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ։ Դրանք տեղի են ունենում ամերիկյան կողմի և ռուսների միջև փետրվարի 18-ին Էր Ռիադում տեղի ունեցած բանակցությունների ֆոնին։