Դատական գործընթացները էապես ազդել են մթերումն...

Օրերս «Սպայկա» ընկերությունը հայտարարություն տարածեց, որով տեղեկացրեց մթերումներ իրականացնելու մասին.

«Հարգելի´ ընկերներ, հաշվի առնելով Ձեր բազմաթիվ նամակներն ու զանգերը տեղեկացնում ենք, որ
հունիսի 10-ից հետո Spayka LLC ընկերությունը սկսելու է ծիրանի, իսկ այնուհետև կեռասի, դեղձի, սալորի, խաղողի մթերումները:

Սպայկա ընկերության աշխատակիցները առաջիկայում համայնքներում հանդիպումներ կսկսեն մթերման աշխատանքների կազմակերպման նպատակով»,- ասված է հայտարաության մեջ:

Politik.am-ը Սպայկայի Զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե ինչ ծավալներով են իրականացնելու մթերումները, և արդյոք ապրիլ ամսվա դեպքերն ու դատական գործընթացները կարող են ազդել դրանց վրա.

«Մթերումներ կիրականացնենք այնքան, որքան կբավարարեն մեր ֆինանսական միջոցները: Այդ իսկ պատճառով քանակների մասին ոչինչ չեմ կարող ասել: Այս պահին պատվերներ ունենք, և փորձում ենք աշխատանքները այնպես կազմակերպել, որ մթերումները հնարավորինս մեծ ծավալներով  կատարվեն: Ինչ վերաբերում է դատական գործընթացներին, կարող եմ ասել, որ դրանք մեր աշխատանքերի վրա ազդել են այն էլ` բավականին ուժգին, այդ իսկ պատճառով էլ հիմա չենք կարող կողմնորոշվել մթերումների հստակ քանակի հարցում»- ասաց Բաղդասրայանը:

2010 թ-ից Սպայկա ընկերությունը մթերում է իրականացնում Հայաստանում և աշխատում է ավելի քան 80 համայնքների հետ։ 

Հիշեցնենք, որ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանիը ազատվել էր կալանքից քրեական գործի շրջանակներում միասնական հաշվեհամարին վճարելելով  մեկ միլիարդ դրամ գումար: Նա  մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։