Սպառողական շուկայում նախորդ տարվա համեմատ արձ...

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. փետրվարը 2020թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 5.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6%, տեղեկացնում է վիճակագրական կոմիտեն։

2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.8%, իսկ 2021թ. հունվարի համեմատ 0.6% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների, յուղերի և ճարպերի, բանջարեղենի 2.4-2.9% գնաճերը:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ գրանցվել է 8.7%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.4% գնաճ (ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ կազմել է 8.9%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.4%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 8.2% և 2.3%):

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.9% գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ գրանցվել է 9.0%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.4% և 13.3%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.5% և 0.6% ):