Սորոսականներին հրահանգ է տրվել կենաց մահու պա...

Արցախում նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ Այս ընտրությունները տարբերվում են նախորդ ընտրություններից, քանի որ տարբեր խաղացողներ փորձում են Արցախի նախագահի պաշտոնին հասցնել իրենց մարդուն։

Որքան էլ որ զարմանալի է, Արցախի նախագահի պաշտոնով հետաքրքրված են նաև արևմտյան կառույցները։ Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հենց արևմտյան կառույցների աջակցությունն է վայելում։ Մայիլյանին աջակցում են առաջին հերթին ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ փոխկապակցված կազմակերպությունները։

Այս ընթացքում Սորոսի հիմնադրամի հետ փոխկապակցված գործիչները և՛ հրապարակային, և՛ ծածուկ ամեն բան արեցին հանուն Մասիս Մայիլյանի հաղթանակի։ Չնայած ահռելի ջանքերին և ֆինանսական միջոցներին՝ Մայիլյանը կարծես պարտվում է։ Համենայնդեպս, այդպես են կարծում փորձագետները։ Մայիլյանի ընտրվելու շանսերը էապես կրճատեց ՌԴ իշխանությունների կողմից նրա անցանկալի անձ համարվելու հանգամանքը։ Ինչպես մամուլը գրեց Մայիլյանին արգելված է 5 տարով մուտք գործել ՌԴ։

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սորոսի հիմնադրամի գլխամասային գրասենյակից խիստ հրահանգ է եկել Հայաստանյան գործընկերներին, որպեսզի կենաց մահու պայքար մղեն հանուն իրենց թեկնածու Մայիլյանի։ Մի շարք սորոսականներ այս օրերին գործուղվել են Արցախ:

Հիշեցնենք, որ Արցախի ընտրությունները դիտարկելու են սորոսական երկու կազմակերպություններ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Թրանփերենսի ինթերնեշնալը»։ Վերջինս արդեն իսկ միջանկյալ զեկույց է հրապարակել և բամբասանքի մակարդակի խոսակցությունների հիման վրա սև քարոզչություն է իրականացնում ֆավորիտ թեկնածուներ Վիտալի Բալասանյանի և Արայիկ Հարությունյանի դեմ։