Սորոսական Իոաննիսյանը թիրախավորում է Քոչարյան...

Պատերազմական այս օրերին հանրության բոլոր շերտերը միաբան են, բայց Հայաստանում գործող սորոսականները շարունակում են ամենատարբեր ուղղություններով պառակտել հասարակությանը՝ արտաքին քաղաքականից մինչև ներքաղաքական հարցերով։

Սորոսական Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքթյան էջում թիրախավորել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցիներին․«Այն ընթացքում, երբ ամեն մեկը մտածում է ռազմաճակատի ու դրան օգնելու մասին՝ Քոչարյանականները նորանոր ֆեյքեր են բացում երկրի կեսը ռուսներին ծախած իրենց «հերոս-նախագահին» գովելու համար:

Ուզում ես իգնոր անես, բայց նյարդերդ չեն դիմանում»,-գրել է նա:
Ի պատասխան սորոսական Իոաննիսյանի մեղադրանքի նախագահ Քոչարյանի աջակից Հայկ Աթոյանը հրապարակել է լուսանկար, որում պատկերված են հայրենի սահմանը պաշտպանող իր ընկերները․«Այն ընթացքում, երբ նախագահ Քոչարյանի թիմակիցները՝ նախագահ Քոչարյանի գլխավորությամբ, անում են հնարավորն ու անհնարինը թե՛ ռազմաճակատում թե՛ թիկունքում, ոմն իրազեկված Շռեկ Իոհաննիսյան՝ բացում է իր գարշահոտ բերանը և խոսում է մի բանից՝ ֆեյքերից, ինչը լիիրավ իրենց ներմուծումն է Հայաստան և մենաշնորհը: Ռազմաճակատից խոսում է մեկը՝ ում մասին ըստ հասարակության օդում կախված լուրերի, մեկնում էր ԱՄՆ «պապկա» փոխանցելու, խոսում է Քոչարյանից ու Քոչարյանի թիմակիցներից մեկը՝ ով Սոռոսից գրանտներ լափելով կատարում է իր «աշխատանքը»: Դանչո՜ հասկանում եմ վազելինով սպասում ես ավարտին , բայց մի՛ վռազիր ու մի՛ բոցկլտա, ամեն ինչ իր ժամանակին»,-գրել է Աթոյանը։