Սխալ ենք մեզ պահել, դրա համար էլ մեր վրա հարձ...

Որ եվրոդիտորդները գալիս են և սահմանին անցկացնում են հսկողություն, որ միջազգային զեկույցներ ենք ունենում, որ ՀՀ-ին օգնություն է տրամադրվում, որ ՀՀ-ի հետ համագործակցություն է տեղի ունենում, բա այդ ամեն ինչը դրա հաշվին է տեղի ունենում: Կարո՞ղ է մեր դուդուկի կամ մեր սիրուն հայի աչերի համար է այդ ամեն ինչը տեղի ունենում: 
Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:«Հետո էլ բողոքում եք, ասում եք մեր վրա հարձակվեցին, աշխարհը ձայն չհանեց: Բա սխալ ենք մեզ պահել ինչ-որ հարցերում, պատմության ընթացքում, հիմա ճիշտ ենք մեզ պահում: Եվրոպական ընտանիքի, մարդու իրավունքների արժեքների, խոսքի ազատության արժեքների տրամաբանության մեջ ենք պահում։ Դրանից էլ եք բողոքում, հա՞»,- ասել է նա: