Շվեդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պա...

Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Շվեդիայի  նորանշանակ դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ԱԳ նախարարը շնորհավորեց Պատրիկ Սվենսոնին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-շվեդական հարաբերությունների` որակապես նոր մակարդակի բարձրացմանն ու երկկողմ օրակարգի հարստացմանը:

Երկուստեք անդրադարձ կատարվեց երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի: