Շուշիից կրակել են Ստեփանակերտի վրա․ ադրբեջանց...

Օրերս մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկություններով՝ Շուշիի մատույցներում հնչել են կրակոցներ։ Դրանց ձայները լսվել են Ստեփանակերտում։ Բնակիչները խուճապի են մատնվել։ Կրակոցները վերագրվել են ադրբեջանական կողմին, որակվել որպես սադրանք՝ Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման նախաշեմին։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ ս.թ․ հունվարի հունվարի 11-ին, ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները «Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների, որոնք բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։

Օրեր անց, սակայն պարզվեց, որ Արցախի իշխանությունները ստում են և Շուշիից իրականում կրակել են Ստեփանակերտի ուղղությամբ, իսկ բերման ենթարկված քաղաքացիները իրականում պատասխան կրակ են բացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր լրագրող Բելլա Լալայանը․«Շուշիից թորքը կրակում է, Ստեփանակերտից էլ մերոնք են կրակում` ի պատասխան, որ եթե դուք էդտեղ եք, մենք էլ էստեղ ենք ու ձեզնից վախեցող չկա... մեր կրակողներին ոստիկանությունը բերման է ենթարկում, զենքերը առգրավում։ Շուշիից շարունակվում են կրակոցները ...»,-գրել է Լալայանը։