Շնորհակալ ենք ՀՀ-ի ղեկավարությանը ԵԱՏՄ-ում տն...

Հայ-ռուսական համալսարանում (ՀՌՀ) տեղի ունեցավ «Ֆինանսական ինտեգրացիայի խորացումը ԵԱՏՄ-ում» խորագիրը կրող միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների առաջատար տնտեսագետներ, բարձրաստիճան հյուրեր և պաշտոնյաներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես» գործակալությունը։

Գիտաժողովին մասնակցում էին՝ ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իրական անդամ (Ակադեմիկոս) Էդվարդ Սանդոյանը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը: Գիտաժողովին մասնակցում էր նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։  

Մինչ միջազգային գիտաժողովի մեկնարկը, տեղի ունեցավ համալսարանի նորակառույց լողավազանի, ինչպես նաև ՀՌՀ թանգարանի շենքի 6-րդ հարկում տեղակայված ռուսագիտության կենտրոնի, նիստերի փոքր դահլիճի, դատական նիստերի դահլիճի բացման արարողությունը։

Գիտաժողովի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը, ով, շնորհակալություն հայտնելով գիտաժողովի բարձրաստիճան հյուրերին և մասնակիցներին, նշեց, որ համալսարանի նոր հատվածների բացումը տեղի է ունենում ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության հետ համագործակցության և նրա ջանքերի շնորհիվ։