Սևան քաղաքում ավտոբուս է այրվել
Մարտի 7-ին՝ ժամը 18:07-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի քաղաքային հրապարակում ավտոբուս է այրվում:
 
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։22-ին, մարվել՝ 18:37–ին: Այրվել է PAZ մակնիշի մարդատար ավտոբուսը (վարորդ՝ Ց.Օ.). տուժածներ չկան: