Սերժ Սարգսյանի թիմակիցները վիրավորում են Հայ...

Ընդդիմադիր գործիչները հաճախ են դժգոհում, որ իշխանության այս կամ այն ներկայացուցիչը թիրախավորում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչներին, այդպիսով թիրախավորելով եկեղեցին։

Ճիշտ են ասում ընդդիմադիրները՝ իշխանության շատ ներկայացուցիչներ չափը իրականում անցնում են, բայց որքան տարակուսելի է, երբ ընդդիմադիր կոչվածներն իրենք են թիրախավորում եկեղեցու սպասավորներին։

Օրերս Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը քննադատել էր քաղաքական դաշտը, այդ թվում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Բոլորը հանգիստ տարան այդ քննադատությունը, բայց Սերժ Սարգսյանի թիմակիցները արձագանքեցին այնպես՝ ինչպես արձագանքում են ՔՊ-ականները, երբ որևէ հոգևորական քննադատում է իրենց գործունեությունը։

Սերժ Սարգսյանի շատ թիմակիցներ Սրբազանի մասին խոսելիս օգտագործում էին քաղաքացի Աջապահյան դիմալաձևը, ճիշտ այնպես ինչպես կաթողիկոսին դիմում էր ՔՊ—ական Ալեն Սիմոնյանը։ Եղան որոշները, որոնք ընդհանրապես իջան հայհոյանքի մակարդակի։

Այսքանից հետո Սերժ Սարգսյանի թիմակիցները և նրանց վարքը չքննադատած ընդդիմադիրները կարող են հանգիստ չդժգոհել ՔՊ-ականների սանձարձակ վարքից։ Մի դեպքում ՀՀԿ-ականներն իրենց վարքով հավասարվեցին ՔՊ-ականներին (գուցե էդպիսին էլ կային) , մյուս դեպքում նրանց վարքի վրա աչք փակողները բարոյական իրավունք չունեն այլևս դժգոհել ՔՊ-ականներից։