«Սավա» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի...

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ կասեցվել է «Սավա» ՍՊԸ-ին պատկանող պտուղ-բանջարեղենների պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Կոտայքի մարզի, քաղաք Աբովյան):

Հիմքը այդ արտադրամասում իրականացված վերահսկողության արդյունքներն են. հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի բազնաթիվ խախտումներ:

Մասնավորապես՝

- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, կեղտի կուտակումները, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու հնարավորությունը,

- չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,

- արտադրամասը սարքավորված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով՝ նախատեսված ձեռքերի լվանալու համար, ապահովված տաք ջրով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով,

- արտադրական շինությունում պահվել է արտադրական հագուստ, արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ (զոդման սարք, մալուխներ, շինանյութ և այլ իրեր),

-  առաստաղները, շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել՝ չկանխարգելելով կեղտի կուտակումը, մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկների թափվելու հնարավորությունը,

- պատերի վերին մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, մուտքի դուռը ենթարկված է եղել կոռոզիայի,

- սննդամթերքի արտադրության ընթացքում գոյացած թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական տարածքից:

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: