Սարգիս Հայոցյանը նշանակվել է Բարձրագույն կրթո...

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ` ազատվելով Գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից՝ հիշեցնելով, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ստեղծվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում 2023 թվականին կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն:

«Նորաստեղծ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմավորվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գործում է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ՝ իրականացնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին է վերապահված գիտության և բարձրագույն կրթության համագործակցությանն ու ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:

Նշենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կանոնադրությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Սարգիս Հայոցյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ