Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղ...

Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է «ՔՊ» պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ միջադեպին, որի հետեւանքով քաղաքացուն ձերբակալելու որոշում է ընդունվել․

«Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարեց իրավապահ մարմիններին, որ  Սամվելի նկատմամբ հարուցվի խուլիգանության մեղադրանքով քրեական հետապնդում: Իրավապահ մարմիններն ընդունեցին այդ հանձնարարությունն ու անմիջապես կատարեցին»,- գրել է Բաբայանը։