Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հան...

Այսօր Արդարադատության նախարարությունը հրապարակեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Այսպիսով, Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝
իրավաբան-գիտնականներ՝

Անահիտ Մանասյան-իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,
2016 թվականին սովորել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց
2019 թ. հունվարից Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր
2017 թ. փետրվարից 2019թ. հունվար Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր
2016 թ. դեկտեմբերից 2018 թ. մարտ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական
2015 թ-ից ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ
2014 թ-ից դասախոս Արդարադատության ակադեմիայում
2014 - 2016 թթ. դեկտեմբեր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական
2013 - 2014 թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական
2012 թ-ին ստաժավորում է անցել Հունգարիայի սահմանադրական դատարանում
2010 - 2015 թթ. ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս
2009 - 2013 թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական
2008 - 2009 թթ. փորձագետ ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում

Արթուր Ղամբարյանը-ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
1997-2003թթ. -Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
2003-2006թթ. -Հայ-Ռուսական համալսարանի ասպիրանտուրա
2008-2012թթ. -Հայ-Ռուսական համալսարանի դոկտորանտուրա

2001-2002թթ. -Երևանի 129 միջնակարգ դպրոցի ուսուցիչ
2002-2003թթ. -Հայկական բաց համալսարանի դասախոս
2003-2005թթ. -Տնտեսական և ընդհանուր իրավասության դատարանում՝ դատական ներկայացուցիչ
2003-2005թթ. -Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության, Եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոնի, քրեական գործերով իրավախորհրդատու
2003թ-ից Հայ-Ռուսական համալսարանի դասախոս, 2015թ-ից պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ
2004-2006թթ. -Պետական կառավարման ակադեմիայի դասախոս
2005-2013թթ. -ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի (Դատախազության դպրոց) գիտաշխատող, քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, այնուհետև՝ ՀՀ դատախազության դպրոցի (Գիտաուսումնական կենտրոն) դատախազների վերապատրաստող
2007-2010թթ. -ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված՝ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի պատրաստման աշխատանքային խմբի անդամ
2008-2013թթ. -ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի ավագ դատախազ, իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ
2013-2014թթ. -ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված՝ միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի անդամ
01.05.2014-12.09.2014թթ. -քրեական և վարչական գործերով փաստաբան
2010թ-ից Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս
2006թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտի գիտական կոչում, 2012թ. իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2016թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ Ունի 25 մենագրություն, ուսումնական ձեռնարկ, 130-ից ավելի գիտական հոդված:

Արմեն Մազմանյան-սահմանադրագետ, իրավաբան, մասնակցել է «Կուսակցույունների մասին» օրենքի քննարկումներին։

Արսեն Թավադյան- Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան։ 2013 թ-ից Քաղաքացիական իրավունքի ամբիոնում` որպես դասախոս
2009 թ-ից ցայսօր «Տեր-Տաճատյան» Իրավաբանական և բիզնես խորհրդատվական ՓԲԸ-ում իրավախորհրդատու

Լևոն Գևորգյան-Ամերիկյան համալսարան, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան

Տիգրան Մարկոսյան-Իրավաբանական գիտությունների թեկնածու, 2013 թվականի օգոստոսից առ 2014 թվականի հունվարը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ, իրավաբանական վարչության պետի տեղակալ
2013 թ. վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումները քննարկող գանգատարկման խորհուրդ, անդամ
2014 թվականի հունվարից առ այսօր ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական։

հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝

Կարեն Զադոյան- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ։ Կարեն Զադոյան- Կարեն Զադոյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահն է: Կարեն Զադոյանը Iravaban.net անկախ մասնագիտացված լրատվամիջոցի ստեղծման գաղափարի հեղինակն ու հիմնադիրն է:
2016 թ.-ի դեկտեմբերից հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարը:
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:

Դանիել Իոաննիսյան- «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, Հանրային խորհրդի անդամ, 2010 թվականին Իոաննիսյանը համակարգում էր «Կրթության իրավունք» շարժումը:
2011 թվականից աշխատել է տարբեր տեղական լրատվամիջոցների համար, աշխատել է որպես իրավապահ համակարգի վերլուծաբան։
Նշենք, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հայտ էին ներկայացրել նաև Պարույր Հայրիկյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արթուր Սաքունցը, Պարգև Օհանյանը։