
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինական հակամարտությունն անվանել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պատերազմ, որը նա փորձում է կանգնեցնել բազմաթիվ կյանքեր փրկելու համար։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սա Բայդենի պատերազմն է։ Սա իմ պատերազմը չէ։ Սա պատերազմ է, որը եղել է Բայդենի օրոք.. Ես պարզապես փորձում եմ կանգնեցնել պատերազմը, որպեսզի մենք կարողանանք շատ կյանքեր փրկել»,-ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տան լրագրողներին։