Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությու...

Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը ևս մի քանի երկրի հետ, լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սեպտեմբերի 21-ից կվերսկսվի ավիահաղորդակցությունը Բելառուսի (Մինսկ), Ղազախստանի (Նուրսուլթան) և Ղրղզստանի (Բիշքեկ) հետ: Սեպտեմբերի 27-ից ՝ Հարավային Կորեայի (Սեուլ) հետ:

Օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ երկրներ չվերթները կիրականացվեն փոխադարձ հիմունքներով ՝ շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ: