Ռուսաստանն իրեն դրսևորել է որպես արդյունավետ...

Ռուսաստանն իրեն դրսևորել է որպես արդյունավետ միջնորդ Հարավային Կովկասի համար, սա ոչ թե կոնյունկտուրա էր, այլ հակասությունների ներդաշնակեցում հանուն տարածաշրջանում խաղաղության: Հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եվ այստեղ հայտնվեց Արևմուտքը։ Իր զայրույթից, նախանձից, վախից, որ այստեղ խաղաղություն կարող է հաստատվել, սկսեց գործել տարածաշրջանի երկրների դեմ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ունի իր տեսլականը, հարցն այն է, որ երբեմն արևմտյան միջամտությունը խախտում է տարածաշրջանում արդեն ձեռք բերված ներդաշնակությունը»,- ասել է Զախարովան։