Ռուսաստանն, Իրանը և Թուրքիան հետաքրքրված են Լ...

Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, ինչպես նաև այլ երկրներ հետաքրքրություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնման հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «РИА Новости»-ն:

«Մենք կասկածներ չունենք, որ Իրանը շահագրգռված կլինի միանալ այս նախագծերին: Ռուսաստանը նույնպես անմիջականորեն մասնակցելու է այն ջանքերին, որոնք բխում են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին համաձայնագրերից:

Հաշվի առնելով դա՝ արդեն կան հատուկ ծրագրեր, փոխվարչապետերի մակարդակով ստեղծվել է եռակողմ մեխանիզմ, որն առաջիկայում պետք է անցկացնի առաջին հանդիպումը: Բացի Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից, կան շատ ցանկացողներ, որոնք ուզում են միանալ տնտեսության վերականգնմանը», - ասել է Լավրովն՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո:

Ինչպես նշել է ռուս նախարարը, այսօր ավելի ու ավելի շատ նախաձեռնություններ են հնչում, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ձգտում են տարածաշրջանում նոր հարաբերություններ կառուցել՝ հաշվի առնելով նոր իրողությունը: