Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասի...

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հրավեր է ստացել. Այն տեղի կունենա Հայաստանում՝ հոկտեմբերի 9-ին։

«Երևան մեկնելու վերաբերյալ որոշումը կընդունվի համաճարակային իրավիճակից ելնելով»,-տեղեկացրել են ՌԴ կառավարությունից։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստման միջգերատեսչական խումբ ստեղծելու վերաբերյալ որոշում է ստորագրել։