Ռուսաստանի հետ պետք է կնքենք նոր ռազմաքաղաքակ...

Ռուսաստանի Դաշնության մեր գործըներների հետ հետպատերազմյան շրջանում ավելի ու ավելի եմ համոզվում, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ պետք է կնքենք նոր ռազմաքաղաքական պայմանագիր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա իր գրառումը վերնագրել է. «Ռուսաստանի Դաշնության հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորումն այլընտրանք չունի» Գագիկ Ծառուկյան»:

Մելքումյանը նաեւ նշել է. «Պետք է ուղղենք մեր մեջքը և արժանապատիվ հարաբերություններ ձևավորենք։ Այլընտրանք չկա։

Պետք է գնալ Ռուսաստանի հետ առավել սերտ ինտեգրացման և ավելի ջերմ հարաբերությունների ձևավորման ճանապարհով։

Սա է Հայաստանի ապագան»: