Ռուսաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել...

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովըտ առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյխուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ ՝ հոկտեմբերի քսանին եւ քսանմեկին՝ քննարկելով ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման հետ կապված անհետաձգելի հարցերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։  «Ի զարգացումն Ռուսաստանի նախագահի՝ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցների, հոկտեմբերի քսանին եւ քսանմեկին Մոսկվայում կայացել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Ջեյխուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում քննարկվել են այն անհետաձգելի հարցերը, որոնք կապված են ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների կյանքի կոչման հետ»,- ասված է հայտարարության մեջ։