Ռուս խաղաղապահները՝ Իջևանում

«Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը պնդում է՝ Տավուշում ռուս զինվարականներն ինչ-որ աշխատանքներ են կատարում։ Չափագրման մասին տեղեկությունները հերքող պետական մարմիններին նա հիշեցնում է, որ պատեարզմի օրերին այդ մարմինները շարունակաբար ստել են՝ թաքցնելով իրականությունը։

Նունե Ներսիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, նշելով, որ դրանք արվել են Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

«Սա Իջևանի շուկան է, ու Իջևանի գունդը։ Ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում։ Հիմա սպասում եմ ՊՆ-ի ու Տավուշի մարզպետի հերքմանը։ Բայց մի բան էլ զգուշացնեմ, չգրեք Բումբումիկի հերոսներն են, մարտի 8-ի առթիվ ռուսական հագուստ են հագել, շոու անեն»։