Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները կանցկ...
Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով՝ հայտնել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը զգալի ջանքեր են գործադրում հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
 
«Բայդենի վարչակազմի օրոք երկկողմ շփումներին սարսափելի վնաս է հասցվել, փոխադարձ վստահությունը դեռ պետք է վերականգնվի»,- հավելել է պաշտոնյան:
 
Նշվում է, որ պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է ապրիլի 10-ին՝ Ստամբուլում:
 
Ավելի վաղ՝ Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակության անդամ Կիրիլ Դմիտրիևը տեղեկացրել էր, որ Վաշինգտոնի և Մոսկվայի ներկայացուցիչները կարող են կրկին հանդիպել այս շաբաթ: Նա հավելել է, որ Վաշինգտոնում արդյունավետ բանակցություններ է վարել Թրամփի ներկայացուցիչների հետ: Դմիտրիևի խոսքով՝ էներգետիկայի և այլ ոլորտների ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Ռուսաստանում իրենց գործունեությունը վերսկսելու հարցում: